Կտրիճ Ներսիսյանը շատ մոտ ապագայում կգիտակցի, որ ինքը պետք է ազատի Վեհարանը, վստահ ենք՝ ինքը գնալու է. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կաթողիկոսի շուրջ առկա քննարկումներին նշեց. «Կտրիճ Ներսիսյանը լեգիտիմ չէ և Կտրիճ Ներսիսյանը ոչ մի բան չի կարող անել: Իրենց թվում է՝ իրենք Աստված են, իրենց թվում է, որ Եկեղեցին իրենց հոր տունն է, իրենք չարաչար սխալվում են: Աս պահի դրությամբ երկու բարձրաստիճան եկեղեցական մեղադրվում են ամենածանր քրեական հանցագործության մեջ: Կտրիճ Ներսիսյանը, եթե ոչ այսօր կամ վաղը, ապա շատ մոտ ապագայում կգիտակցի, որ ինքը պետք է ազատի Վեհարանը, որպեսզի նոր Կաթողիկոս ընտրվի: Մենք վստահ ենք, որ ինքը գնալու է»: