Մեր անկարգությունը գալիս է ձեր անկարգությունից. ԼՀ-ականը՝ իմքայլականներին
Եթե հիմա մեր քաղաքացիները բողոքարկեն մեկուսացման հետ կապված տուգանքները, պետությունը ստիպված է լինելու դրանց հետեւանքներն իր վրա վցերցնել։ Այսպես է կարծում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ նա այս մասին նշեց այսօր ԱԺ նիստում:
Սիմոնյանը, մասնավորապես, ասաց. «Այս նախագիծը բերելով՝ կառավարությունը եւ նախարարությունը փաստեց, որ 1 ամիս առաջ մենք ճիշտ էինք, երբ ասում էինք, որ մանրամասն կարգավորում է պետք օրենքի մակարդակով, շնորհակալ ենք, որ ընդունել եմ, որ ընդունել եք մեր ճշմարտությունը, բայց 1 ամիս անց, եթե դա 1 ամսի առաջ անեիք, խնդրի առաջ չէիք կանգնի։ Խորհուրդ տվել ենք, չեք ընդունել»։
Պատգամավորը խոսեց նաեւ ազատության իրավունքի սահմանափակումներից եւ ասաց. «Դա պետք է տեղի ուենա բացառապես օրենքով, որովհետեւ դա՝ մեր Սահմանադրությա պահանջն է, Մարդու իրավունքների եվրապական կոնվենցիայի պահանջն է եւ նաեւ ՄԻԵԴ–ի պահանջն է։ Չափանիշները պետք է սահմանվեն օրենքով, որոշակիությունը պետք է սահմանավի օրենքով, դատական ստուգման հնարավորություն պետք է տրամադրվի օրենքով։ Սա ՄԻԵԴ–ի խոսքերն են, որոնք վերաբերում են արտակարգ դրության ժամանակ անգամ ազատության իրավունքի սահմանափակմանը»։
Սիմոնյանն անդրադարձավ նաեւ խմբակցությունների՝ միմյանց վիրավորելուն: Այս առնչությամբ նա նշեց. «Մի հող ու ջրի մարդ ենք, երբ մեր խմբակցությունն ինչ-որ առաջակությամբ է հանդես գալիս, կարող եք ասել, որ դա լավ առաջարկություն չէ, ընդունելի առաջարկություն չէ, լավ՝ փիս առաջարկություն է, բայց երբ առաջարկություններին ի պատասխան վիրավորում եք մեր խմբակցության անդամներին, ինչքան էլ որ ես՝ համեստս, չփորձեմ որեւէ հակադարձում կատարել, ինձ նման չափված եւ կոռեկտ արտահայտվող մարդիկ երբեմն ստիպված են լինում պատասխանել դրան։ Այնպես որ՝ մեր անկարգությունը գալիս է ձեր անկարգությունից»։


