ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեքենայում 300 գրամից ավելի մարիխուանա հայտնաբերվեց. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Մեքենայում 300 գրամից ավելի մարիխուանա հայտնաբերվեց. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Հունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ, իսկ մեքենայի սրահից՝ 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: