կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք խնդիր չունենք, եթե պետք լինի, փողոց էլ ենք դուրս գալու, պետք լինի, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու. Մարության

Մենք խնդիր չունենք, եթե պետք լինի, փողոց էլ ենք դուրս գալու, պետք լինի, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու. Մարության

Ես շատ ուրախ եմ, որ վերականգնվում է ակտիվ քաղաքացու ինստիտուտը, որը կերծես թե խեղդվել էր: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին ասաց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս հանդիպումը ցույց է տալիս, որ դա վերականգնվում է: մեր թիմը ոնց պայքարում էր 10-15 տարի առաջ, 6 տարի առաջ, անգամ հեղափոխությունից հետո, նույնկերպ պայքարելու ենք ամեն քմ-ի համար եւ բոլոր հանրային շահերի ու մեր քաղաքացիների համար:

Մենք խնդիր չունենք, եթե պետք լինի, փողոց էլ ենք դուրս գալու, պետք լինի, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու: Միակ բանը, որ փոխվել է մեր թիմի մոտ, տարիքն է, մի քիչ ծերացել ենք՛՛:

  • Կիսվել: