Մենք կանգնած ենք բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն հիշողության և արդարության. Ֆրանսիայի նախագահն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը, մենք կանգնած ենք բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն հիշողության և արդարության: Մենք երբեք չենք մոռանա», - գրել է Մակրոնը:


