շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Մեկնարկել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն ծրագիրը

Մեկնարկել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն ծրագիրը

Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկվել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծրագիրը:

Հիվանդանոցների ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Emergency)՝ 24-ժամյա ռեժիմով յուրաքանչյուր քաղաքացու, անկախ սոցիալական կարգավիճակից, պետական պատվերի շրջանակներում կցուցաբերվի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում չպահանջող անհետաձգելի դեպքերի բուժօգնություն, կկայացվի հոսպիտալացման վերաբերյալ որոշում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով, կիրականացվեն վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված նախնական գործողություններ:

Ի դեպ, անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներն ու ախտորոշումներն են.

1) ծակած, կտրած, կծած վերքեր,

2) հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,

3) մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,

4) մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),

5) սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,

6) սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,

7) աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,

8 ) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցայինբուժում,

9) սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:

  • Կիսվել: