Մեկնարկել է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023թթ. ընդունելության գրանցման գործընթացը
Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023թթ. ընդունելության գրանցման գործընթացը, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Հայտնում է, որ նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ` ՀՀ-ի նվազագույն աշխատավարձի չափով, ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով, որոշ մասնագիտություններով, մասնավորապես` «Ընտանեկան բժշկություն», «Մանկաբուժություն», «Ներքին հիվանդություններ (թերապիա)» բժիշկ-մասնագետներին աշխատանքի ուղեգրելուց հաշվի է առնվելու նաև Երևանի բժշկական կազմակերպությունների կադրային պահանջարկը:
Մանրամասների համար դիմորդները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: 3,:
ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկը`
| Մասնագիտություն | Քանակը |
| Լաբորատոր ախտորոշում | 2 |
| Ընդհանուր վիրաբուժություն | 3 |
| Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 3 |
| Մանկաբարձություն և գինեկոլոգիա | 1 |
| Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ | 1 |
| Նյարդաբանություն | 4 |
| Ընտանեկան բժշկություն | 13 |
| Հոգեբուժություն | 2 |
| Մանկաբուժություն | 8 |
| Ներքին բժշկություն | 7 |
| Ինֆեկցիոն հիվանդություններ | 2 |
| Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ | 1 |
| Սրտաբանություն /կարդիոլոգիա/ | 3 |
| Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ | 1 |
| Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 1 |
| Դատաբժշկական փորձաքննություն | 1 |
| Մանկական վիրաբուժություն | 1 |
| Համաճարակաբանություն | 1 |
| Ռևմատոլոգիա | 1 |
| Մեղրիին հատկացվող տեղ | 2 |
| ԸՆԴԱՄԵՆԸ | 58 |


