երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեկ օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված

Մեկ օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված

Օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված:

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանությունից, օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը եւ բացահայտումը:

Տնամերձ 12 հողամասից հայտնաբերվել է կանեփի 247 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է կես կիլոգրամից ավելի մարիխուանա եւ 2 գրամից ավելի կոկաին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաեւ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող:

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

  • Կիսվել: