երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկ օրում հայտնաբերվել է նույն հոդվածի մեղադրանքով հետախուզվող երկու անձ

Մեկ օրում հայտնաբերվել է նույն հոդվածի մեղադրանքով հետախուզվող երկու անձ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին կամավոր ներկայացել է Կամո Հ.-ն:

Նա ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածի 1-ին մասի 1.1 կետի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ խափանման միջոցն է ստորագրությունը:

Նույն օրը, ժամը 23.55-ին, Երևանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել Մարիամ Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

  • Կիսվել: