ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն. ավտոմեքենա փախցնել, ինքնիրավչություն, ծանր վիրավորանք

Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն. ավտոմեքենա փախցնել, ինքնիրավչություն, ծանր վիրավորանք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության ու ծանր վիրավորանքի՝ 6-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 4, բնակարանային գողության՝ 2, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ազատությունից ապօրինի զրկելու, խոշտանգելու, պետական սահմանն ապօրինի հատելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետաքուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: