երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Մեկ օրում բացահայտվել է 70 հանցագործություն. անձի առեւանգումը, գողություն, ծեծ

Մեկ օրում բացահայտվել է 70 հանցագործություն. անձի առեւանգումը, գողություն, ծեծ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 70 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 14, մարմնական վնասվածք հասցնելու` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, յուրացման կամ վատնման՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման ՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, անձի առեւանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու ու անառակաբարո գործողությունների 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: