հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մեկ օրում 56 հանցագործություն է բացահայտվել

Մեկ օրում 56 հանցագործություն է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 7, ծեծի` 6, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության՝ 5-ական, յուրացման կամ վատնման եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, բռնաբարության, խուլիգանության, թմրանյութի իրացման, սպանության սպառնալիքի եւ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման եւ զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, եւ մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: