շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեղրիի մաքսային կետի արդիականացման և վերակառուցման շինաշխատանքները կավարտվեն 2026-ին

Մեղրիի մաքսային կետի արդիականացման և վերակառուցման շինաշխատանքները կավարտվեն 2026-ին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է նաև ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ ու ծանոթացել այստեղ մեկնարկած՝ սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքներին (18 միլիոն 495 հազար եվրո)։

Շինաշխատանքները կավարտվեն 2026 թվականին․ արդյունքում կունենանք ժամանակակից անցակետ:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ ՊԵԿ-ը՝ ԵՄ և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով:

Սյունիքի մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում օժանդակել ծրագրի արդյունավետ իրականացմանը։

  • Կիսվել: