կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մայրաքաղաքում կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նոր տնկիներով

Մայրաքաղաքում կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նոր տնկիներով

Քաղաքային իշխանությունները մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնման նպատակով իրականացնում են ծառերի փոխարինում նոր տնկիներով: Երևանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ մասնագետները փաստում են՝ հարյուրամյա ծառերը ընկնելու վտանգի տակ են: Միայն այս ձմռանը քամուց 28 ծառ է կոտրվել ու շրջվել:

Ծառերի փոխարինման աշխատանքները մասնագիտորեն հիմնավորված իրականացնելու համար ստեղծվել է հատուկ գիտատեխնիկական խորհուրդ, որն էլ հսկելու է ողջ գործընթացը:

Կանաչապատ տարածքների սակավությամբ պայմանավորված՝ առաջիկա ծրագրով կփոխարինվեն հիմնականում կենտրոն վարչական շրջանի ծառերը. կտնկվեն բացառապես արժեքավոր ծառատեսակներ:

Կանաչ տարածքների ընդլայնումը գերխնդիր է քաղաքային իշխանության համար, աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: