երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Հայաստանը ծաղիկների խոշորագույն մատակարարն է Վրաստան՝ Էկվադորից հետո

Հայաստանը ծաղիկների խոշորագույն մատակարարն է Վրաստան՝ Էկվադորից հետո

Հայաստանը Էկվադորից հետո Վրաստանին ծաղիկների խոորագույն մատակարարն է։

Վրաստանի պետական ​​վիճակագրական ծառայության՝«Сакстат»-ի  տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից ներմուծվել է 3,2 միլիոն դոլարի ծաղիկներ, հաղորդում է Новости Грузия-ն։

2025 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանից ներմուծման ծավալը կազմել է 1,3 միլիոն դոլար։

Ավելին, մի քանի օր առաջ Հայաստանից սեզոնային ծաղիկների խմբաքանակը վնասատուների պատճառով Վրաստան մուտք գործելու թույլտվություն չտրվեց։

Խոսքը 10 հազար ծաղիկներից բաղկացած խմբաքանակի մասին է, որը բուսասանիտարական վերահսկողություն է անցել վրաց-հայաստանյան սահմանի Սադախլոյի անցակետում, հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։ Ըստ կառավարության որոշման՝ աղտոտված արտադրանքը ենթակա է պարտադիր վերադարձման արտահանող երկիր։

  • Կիսվել: