Մայր Տաճարից հրավեր ստացել եմ, բայց գործուղման եմ կարծեմ այդ ամսաթվերին․ Անահիտ Ավանեսյան
Մայր Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու համար հրավեր ստացել եմ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե գործադրի անդամն արդյոք մասնակցելու է՞ նշված կարևոր արարողությանը։
«Հրավեր ստացել եմ, բայց գործուղման եմ կարծեմ այդ ամսաթվերին, դեռ վստահ չեմ», - նշեց Ավանեսյանը։
Նշենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նախատեսել է սեպտեմբերի 28-ին և 29-ին կատարել Մայր Տաճարի վերաօծումը և սրբալույս Մյուռոնի օրհնություն։