երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մասիսում «Mitsubishi»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա քարով բարձված «ԶԻԼ»-ին, կա 1 զոհ

Մասիսում «Mitsubishi»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա քարով բարձված «ԶԻԼ»-ին, կա 1 զոհ

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի սկզբնամասում Արարատյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

  • Կիսվել: