երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Մարզպետ Ղուկասյանը հանդիպել է Սյունիքում գործող ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ

Մարզպետ Ղուկասյանը հանդիպել է Սյունիքում գործող ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Սյունիքում գործող ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներին։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Քննարկվել են այս կազմակերպությունների 2024 թվականի գործունեությունն ու եղած խնդիրները։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի ու մարզային իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում զրույցի հիմնական թեման հատկապես ձմեռային սեզոնում մարզի գլխավոր մայրուղիների և մյուս ճանապարհների սպասարկման ու շահագործման հետ կապված հարցերն են եղել։

Քննարկվել են անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն ճանապարհները հնարավորինս լավ սպասարկելու, բաց ու երթևեկելի պահելու համար։

 

  • Կիսվել: