հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Մարությանը դեռ չի որոշել՝ 13-րդ աշխատավարձ կլինի՞, թե՞ ոչ

Մարությանը դեռ չի որոշել՝ 13-րդ աշխատավարձ կլինի՞, թե՞ ոչ

«Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հիշեցրեց, որ նախորդ բյուջեով հաստատել էին 1.9 մլրդ դրամի չափով պարգևատրումների և խրախուսումների ֆոնդ, որն իրենք քննադատել էին. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները յուրաքանչյուր եռամսյակը մեկ ստացել էին պարգևավճարներ, և դա, ըստ Խաժակյանի, սպասված աշխատավարձերի բարձրացմանը փոխարինող գործընթաց էր:

Խաժակյանն ասաց. «Սակայն այժմ, երբ անգամ մասնավոր հիմնարկներում ստանում են 13-րդ աշխատավարձ, քաղաքապետարանի աշխատակիցներին դա չի տրամադրվելու:  Ո՞րն է տրամաբանությունը՝ նախատեսել բյուջեով այդքան մեծ գումար, քննադատվել և հետո էդ պարգևավճարը չտրամադրել» ։

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ 13-րդ աշխատավարձի գումարները բյուջեի մեջ են մտնում և կապ չունեն պարգևատրումների համար առանձին հատկացումների հետ:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց. «Ես որոշումը դեռ չեմ կայացրել՝ 13-րդ աշխատավարձը տրվելու է, թե չի տրվելու, թե մասնակի է տրվելու։ Այդ որոշումը կայացնում եմ ես»:

  • Կիսվել: