հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մարությանն այցելել է «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն

Մարությանն այցելել է «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն:

՛՛Անցյալ տարի Երևանի ավագանին «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրեց համայնքին պատկանող տարածքը, որը «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց եւ կահավորվեց:

Այստեղ նախատեսված է ապահովել տարեկան 200 երևանաբնակ երեխաների ներառական ժամանցը՝ համատեղելով վերականգնողական թերապիաներն ու հետաքրքիր խաղերը: Շնորհակալ եմ այս գործի մեջ ներգրավված մարդկանց ու կազմակերպություններին: Բոլորդ մեծ գործ եք անում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: