հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարությանի որոշմամբ նշանակվել է թիվ 15 պոլիկլինիկայի տնօրենը

Մարությանի որոշմամբ նշանակվել է թիվ 15 պոլիկլինիկայի տնօրենը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 5-ին որոշում է ստորագրել, որի համաձայն նշանակվել է թիվ 15 պոլիկլինիկայի տնօրենը։

Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 2019թ. փետրվարի 27-ի N 518-Ա որոշման (Երևանի քաղաքապետի 2021թ. փետրվարի 1-ի N 189-Ա որոշման խմբագրությամբ) N 1 հավելվածի 72-րդ կետով, հիմք ընդունելով «Թիվ 15 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 3-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 5 որոշումը, Զ. Հարությունյանի դիմումը և մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը՝

1. Զարուհի Հակոբի Հարությունյանին 2021 թվականի օգոստոսի 5-ից նշանակել «Թիվ 15 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում՝ կնքելով նրա հետ աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով /05.08.2021թ.-05.08.2026թ./:

2. Զարուհի Հարությունյանին ազատել «Թիվ 15 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

3. Աշխատավարձը՝ ըստ հաստիքացուցակի»։

 

  • Կիսվել: