ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 քաղաքացու անվճար տեղափոխումն Օման. ԱԳՆ

Մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 քաղաքացու անվճար տեղափոխումն Օման. ԱԳՆ

Մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 54 (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջում։
 
«ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան:
 
Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:
 
Մարտի 8-ի առավոտյան դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: