Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել ՀՀ մոտ 63 հազար քաղաքացի․ նախարար
Այսօր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի։
Նա, մասնավորապես, նշեց. «Մարտի 1-ից սկսած մոտ 63 հազար, իսկ մարտի 14-ից սկսած` մոտ 23 հազար քաղաքացի է վերադարձել Հայաստան։ Աշխարհագրությունը շատ լայն է։ Գրեթե բոլոր մայրցամաքներից մենք ժամանողներ ունենք»:


