հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դադարեցնում են դատական նիստերին մասնակցությունը

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դադարեցնում են դատական նիստերին մասնակցությունը

Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս անբովանդակ միջոցառմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործով դատական նիստերի մասին:

"Մենք ջղայնացած ենք, վրդոված ենք, կատաղած ենք, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս անբովանդակ միջոցառմանը և մեր հետագա քայլերը կզարգացնենք ըստ իրավիճակի",- ասաց նա։
 

Նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկան նաև երկու այլ զոհի իրավահաջորդ, որոնցից մեկի խոսքերով, դատարանում էժանագին թատրոն է տեղի ունենում:

Ավելի վաղ դատական նիստերին մասնակցությունը դադարեցնելու մասին հայտարարել էին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպաններից Տիգրան Եգորյանն ու Սեդա Սաֆարյանը:

  • Կիսվել: