հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարտակերտում հրդեհներ են բռնկվել, հիմնականում այրվել է չոր տարածք

Մարտակերտում հրդեհներ են բռնկվել, հիմնականում այրվել է չոր տարածք

Օգոստոսի 15-ին՝ ժամը 11:36-ին, Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ներքին Հոռաթաղ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել:

 
 

Նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտատարածք:

Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4մ2 աղբ:

Նույն օրը տեղեկություն է ստացվել Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

 

Կանչի վայր է մեկնել ՇԱԻ բաժնի 4 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Բեյզ Մեթլս» ՓԲԸ-ի երկու ջրատար մեքենա, «Ջրաբերդշին» ՓԲԸ-ի մեկ ջրատար մեքենա և մեկ հրշեջ մեքենա : Փրկարարներին օգնել են նաև Մարտակերտ քաղաքի բնակիչները:

Հրդեհի մեկ դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղի տարածքում՝ դարձյալ այրվել է չոր խոտատարածք: Կանչի վայր է մեկնել Մարտակերտի ՀՓՄ-ին կից՝ Գետավանի հրշեջ փրկարար ջոկի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Քամու միջոցով կրակը տարածվել է անանցանելի գոտի :

Դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Հրդեհներից և դրանց աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն ու փորձված միջոցը եղել և մնում է հրդեհային անվտանգության կանոնների պահանջների իմացությունը և անշեղ կատարումը:

***

Օգոստոսի 15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Ա.Առաքելյան 2-րդ փակուղում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Անմիջապես կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի մեկ մարտական հաշվարկ՝հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, լիկվիդացվել` ժամը 15:17-ին: Նախնական տվյալներով այրվել է հողամասում գտնվող 3մX 2մ մակերեսով փայտե պահոցը, հողամասի փայտե ցանկապատը և մոտ 250մ2 չոր խոտ:

Նույն օրը ժամը 15:06-ին ահազանգ է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Թաղամաս 38 փողոցի բաց տարածքում բռնկված հրդեհի մասին: Հրշեջ փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, լիկվիդացվել` ժամը 16:08-ին: Նախնական տվյալներով այրվել է մոտ 500մ2 չոր խոտ և թփեր:

Հերթական ահազանգը գրանցվել է ժամը 19:19-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Դ.Բեկ փողոցում: Նախնական տվյալներով այրվում է աղբ: Կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և իրականացրել հրդեհաշիջման աշխատանք:

Կրակը մարվել է ժամը 19:51-ին: Այրվել է մոտ 6մ2 չոր խոտ և աղբ:

Դեպքերի վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: