կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մարտ ամսվա համար եղանակային էական փոփոխություններ կան, նախնական կանխատեսումը փոխվել է. Սուրենյան

Մարտ ամսվա համար եղանակային էական փոփոխություններ կան, նախնական կանխատեսումը փոխվել է. Սուրենյան

Մարտ ամսվա նախնական եղանակային կանխատեսումներում էական փոփոխություններ կան, սկզբնական կանխատեսումը փոխվել է օդային նոր հոսանքների պատճառով:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ սկզբնապես հայտարարվել է նորմային մոտ տաք մարտ ունենալու մասին, սակայն նոր կանխատեսումը ցույց է տալիս՝ մարտին օդի օրական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս:

Ըստ Սուրենյանի՝ մարտին Հանրապետության շրջաններում՝ լեռնային մարզերում, տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում կդիտվի +15, +20, որոշ մարզերում՝ 18, +20 կամ +20, +24 աստիճան, իսկ ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում ջերմաստիճանը լեռնային մարզերում կարող է հասնել -7, -12 աստիճանի, որոշ մարզերում՝ -2, -5 կամ -6,-10 աստիճան:

Նա նաև հավելել է, որ Իրաքից Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, և առաջիկա 10 օրը հանրապետությունում ու ամբողջ Կովկասում կլինի տաք եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա ևս 10-13 աստիճանով:

  • Կիսվել: