հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մանրամասներ՝ սիբիրյան խոցով վարակված քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ

Մանրամասներ՝ սիբիրյան խոցով վարակված քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ 3 քաղաքացիների վիճակը, որոնց մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային տեսակ, գնահատվում է միջին ծանրության և թեթև: Այս մասին Ավանեսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Նրանց ամբողջապես կտրամադրվի անհրաժեշտ բուժման կուրսը: Վերջին 3-4 օրերին ՀՎԿԱԿ-ի մասնագետները կատարում են համայնքային այցեր, նմուշառումներ են կատարում ու ուսումնասիրում բոլոր կասկածելի դեպքերը: Իրականացվում են նաև կանխարգելիչ միջոցառումներ, ամբողջ համայնքը և շրջակայքը խիստ հսկողության տակ են, սակայն վարակի աղբյուրը դեռ հայտնի չէ»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: