հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Մանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմել է, թե ինչպես են իրեն վшխեցրել, որ տենդերից հրաժարվի. Չախոյան  (տեսանյութ)

Մանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմել է, թե ինչպես են իրեն վшխեցրել, որ տենդերից հրաժարվի. Չախոյան (տեսանյութ)

Մանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմում է, թե ինչպես են իրեն վախեցրել և ճնշում գործադրել, որ նա տենդերից հրաժարվի, որ այդ տենդերը ավելի թանկ գնով անցնի ՔՊ-ական «Լիլանարմ» ընկերությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ հրապարակելով տեսանյութ:

«Ու ՔՊ-ականները «Լիլանարմ» ՍՊԸ-ին պաշտպանում են՝ ասելով, որ նա արդար ձևով է տենդերները շահում՝ ցածր գին առաջարկելով։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ «Լիլանարմ» ՍՊԸ-ն տենդերները նույնիսկ չի շահում, այլ՝ տենդերը շահած մասնակիցին վախեցնելով, ճնշում գործադրելով՝ խլում է տենդերը։

Ասեմ ավելին, ՔՊ-ական «Լիլանարմ» ՍՊԸ-ն նաև Երևանյան լճի բարեկարգման աշխատանքների տենդերը չէր հաղթել, նա զբաղեցրել էր 3-րդ տեղը։ Հիմա պարզ չէ դառնում, թե ինչպես են 3-րդ տեղ զբաղեցրած մասնակցին տենդեր տալիս։ Այս դեպքի առթիվ նույնիսկ քրեական գործ չհարուցվեց»,- գրել է նա:

 

  • Կիսվել: