երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ. Հակոբ Արշակյան

Մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ. Հակոբ Արշակյան

Մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անսդրադառնալով այսօր ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, որ բացահայտվել են նախադպրոցական հաստատություններում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր:

«Ավելի եղկելի է այն փաստը, որ դա արել են հենց մանկապարտեզների անձնակազմի հետ համագործակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում իրավապահներին` այս անմարդկային հանցագործության շղթայի բացահայտման համար։

Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Հ.Գ. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով»,- գրել է Արշակյանը:

  • Կիսվել: