երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել, հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել, հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ փետրվարի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Աթոյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, զանգահարել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց, ով ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:

Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտրիոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը: 

  • Կիսվել: