երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Opel-ով վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Opel-ով վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 23 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում, վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

  • Կիսվել: