ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ Տավուշի մարզում. ՔԿ-ի տեսանյութը

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ Տավուշի մարզում. ՔԿ-ի տեսանյութը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գոշ» լճի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 06:00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը իր «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի արդյունքում վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են նաև համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ նախնական տվյալների, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 07:00-ի սահմաններում, 69-ամյա տղամարդն, իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևորներից մեկը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: