Լյովա Խաչատրյանը, Կարեն Կարապետյանը եւ Մարտուն Մաթեւոսյանը տոնում են Բանակի օրը (տեսանյութ)
Հունվարի 28-ի՝ Բանակի օրվա առթիվ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը երեկ իր տանը խնջույք էր կազմակերպել ։
Ներկաների շարքում նախկին պաշտոնյա ընկերներն էին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Տաշիր» ընկերության սեփականատերերից Կարեն Կարապետյանը, «Հայանտառի» նախկին ղեկավար Մարտուն Մաթեւոսյանը, այլք:
Armdaily.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Կարեն Կարապետյանը խորոված քաշում շշին, իսկ Լյովա Խաչատրյանը նրան օղի է խմեցնում։