«Լուսավոր Հայաստանը» կիրականացնի բողոքի ակցիա՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սեպտեմբերի 16-ին` ժամը 14:30-ին, Ազգային ժողովի դիմաց իրականացվելու է բողոքի ակցիա՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Այդպիսով կուսակցությունը կաջակցի նույն օրն ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող հրաժարականի պահանջին։
«Խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք ակցիային մասնակցելու», - ասված է հայտարարության մեջ։


