շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լուսակունքում կկառուցվի լուսավորության ցանց

Լուսակունքում կկառուցվի լուսավորության ցանց

 Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի առաջին փողոցի մի հատվածում, 9-րդ եւ 10-րդ փողոցներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 858 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 6 միլիոն 514 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 4 միլիոն 343 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը։

«Լուսավորության ցանցը կկառուցվի 1958 գծամետր երկարությամբ։ երեք փողոցներում կտեղադրվի 66 լուսատու, որոնք կաշխատեն ԼԵԴ համակարգով։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։ Լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ Լուսակունքում իրականացվել են նաեւ 2020 թվականին։ Այս տարվում ծրագրված աշխատանքներն ավարտելուց հետո գյուղի լուսավությունը կապահովվի մոտ 60 տոկոսով»,-ներկայացրեց Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանը։

 

  • Կիսվել: