շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Լուսակերտի զորամասի մոտ. Opel-ը, մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

Լուսակերտի զորամասի մոտ. Opel-ը, մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ժամը 20:30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Լուսակերտից դեպի Արգել ճանապարհահատվածում՝ դեպի Լուսակերտ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Տարոն Բարսեղյանը և Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:Շտապօգնության բժիշկները 2 վիրավորներին, ովքեր անչափահաս են եղել, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներից 2-ին տեղում իրենց ծառայողական ավտոմեքենաների մեջի դեղատուփից օգնություն են ցուցաբերել պարեկները, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արտակ Ասատրյանի, Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Արմեն Ավետիսյանը, Դավիթ Սամվելյանը ու Կամո Մկրտչյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և ճանապարհին խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վթարի մասին Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: