կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Լրագրողները կշարունակվեն օգտվել Կառավարության ճաշարանից

Լրագրողները կշարունակվեն օգտվել Կառավարության ճաշարանից

Կառավարությունը չեղյալ համարեց որոշումը, ըստ որի՝ լրագրողներն այսուհետ չեն օգտվի կառավարության ճաշարանից:

Կառավարությունից պարզաբանեցին, որ որոշումը կայացվել է, երբ որոշ լրագրողներ ճաշարանից դուրս են եկել ու այլ մուտքերով դուրս եկել կառավարության այգի, բարձրացել վերև:

Լրագրողներին, այսպիսով, ճաշարանից օգտվել կթույլատրվի, սակայն, արդեն հսկողությամբ:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստից առաջ անվտանգության աշխատակիցները լրաագրողներին զգուշացրել էին՝ ճաշարան չեք գնալու:

  • Կիսվել: