Պապիկյանը ՊՆ N ուսումնական զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս, մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան էջում:
՛՛Ծանոթացել եմ նոր տեխնոլոգիաներով հագեցած ճաշարանի ընձեռած հնարավորություններին և պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով՛՛,-գրել է նախարարը։




