հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լրագրող, դու կարող ես ունենալ անանուն աղբյուր, բայց այդ աղբյուրի համար պատասխան տալիս ես դու. Անդրեասյան

Լրագրող, դու կարող ես ունենալ անանուն աղբյուր, բայց այդ աղբյուրի համար պատասխան տալիս ես դու. Անդրեասյան

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ: Այժմ քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդգծեց. «Այս նախագծում չկա որևէ ծանրաբեռնվածություն կամ իրավական բեռ, որը դրվելու է լրագրողների վրա՝ կապված անանուն աղբյուրների հետ: Մենք խնդիր ունենք, որ լրագրողները միշտ կարողանան օգտվել անանուն աղբյուրներից: Լրագրողը պարտավոր չէ բացահայտել անանուն աղբյուրը, բայց դա չի նշանակում, որ նա ազատվում է պատասխանատվությունից: Ամբողջ աշխարհի պրակտիկան այդպես է՝ լրագրող, դու կարող ես ունենալ անանուն աղբյուր, բայց այդ աղբյուրի համար պատասխան տալիս ես դու»:

Նա հիշատակեց Հայաստանում առկա երկու ֆեյք՝ «Անկախ Հայաստան» և «Ռեգինա Պրայզյան». «Եվ հիմա մարդուն անվանարկող ֆեյքերի տարածած հոդվածը վերցնում են մյուս լրատվամիջոցները և առանց որևէ ստուգման, առանց որևէ պատասխանատվություն կրելու հրապարակում են և ասում են, թե ազատ եմ պատասխանատվությունից, որովհետև աղբյուր եմ օգտագործել: Այս նախագիծն ասում է՝ եթե դուք հղում եք անում հայտնի աղբյուրի, ապա զրպարտության համար պատասխանատվություն չեք կրում, բայց եթե դուք օգտվել եք ֆեյքից, որպեսզի զրպարտեք մեկ ուրիշին, կրում եք պատասխանատվություն: Այս նախագիծը այն մասին է, որ ֆեյքին հղում տալով՝ լրատվամիջոցը պատասխանատվությունից չի խուսափելու»:

  • Կիսվել: