կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Լոս Անջելես աշխատանքային այցի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի ղեկավարության հետ

Լոս Անջելես աշխատանքային այցի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի ղեկավարության հետ

Լոս Անջելես աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բովանդակալից հանդիպում է ունեցել «Փարոս» հիմնադրամի ղեկավարության, խորհրդի անդամների և «SERVICE Armenia» երիտասարդական ծրագրի մասնակիցների հետ: Հիմնադրամի նպատակն է արդյունավետորեն իրականացնել մարդասիրական, կրթական, մշակութային և զարգացման ծրագրեր և նպաստել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:

Ինչպես հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում խորքային զրույց է ծավալվել հետպատերազմյան իրողությունների վերաբերյալ։

Զարեհ Սինանյանը կարևորել է «Փարոս» հիմնադրամի աշխատանքը հայրենիքում մարդասիրական խնդիրները լուծելու և Հայաստանի ամենախոցելի սոցիալական խմբերի կենսապայմանները բարելավելու ուղղությամբ: Երկուստեք համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

  • Կիսվել: