ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լոռու մարզում թալանել են ՀՅԴ տեղի կառույցի գրասենյակը

Լոռու մարզում թալանել են ՀՅԴ տեղի կառույցի գրասենյակը

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ըստ Shamshyan.com-ի` Ժամը 13։40-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Ռոբերտ Գրիգորյանը և հայտնել, որ հոկտեմբերի 30-ի ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեում գործող «Հայ Հեղափոխական Դաշնակցության» Լոռու մարզային կոմիտեի մուտքի դուռը վնասել են և մտել ներս։

Գագիկ Շամշյանը, Ռ. Գրիգորյանը, ով ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի նախագահն է, դեպքի վայր ժամանած ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գրասենյակից գողացել են կուսակցությանը պատկանող համակարգիչը, տպիչ սարքը և 3000 դրամ։ 

  • Կիսվել: