շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լոռու մարզում կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Լոռու մարզում կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

«Էմ-Գո» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հանրային սննդի օբյեկտում ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ․ Շնող)։

Մասնավորապես՝

❌ հացի արտադրամասում հատակը, պատերի մակերևույթը, առաստաղը չեն գտնվել նորոգ վիճակում,

❌ սահմանված չի եղել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականություն,

❌առանձին սարքավորումները՝ վառարանի արտաքին մակերևույթը, դարակաշարերը, հացաթխման դարակները գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում։

❌Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում և հնարավոր չի եղել իրականացնել պատշաճ մաքրում ու ախտահանում,

❌ հանրային սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տնտեսավարողի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

  • Կիսվել: