Լոռու մարզում 9 վարակակիր կա, մեկ մարդ առողջացել է․ մարզպետ
Լոռու մարզում այս պահին կորոնավիրուսով վարակված 9 քաղաքացի կա, 1 հոգի առողջացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Մարզպետը նշեց, որ բոլոր վարակակիրների վիճակը լավ է։ Նրանցից ոմանք նույն ընտանիքի անդամներ են, վարակակիրների շրջանում կա նաեւ 14 տարեկան երեխա։
Վարակիրներից մեկը ՌԴ-ից ժամանած կին է, բարեբախտաբար, շփում է ունեցել միայն մեկ անձի հետ, որի մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Մարզպետի խոսքով՝ վիճակը Լոռու մարզում վերահսկելի է։


