ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լոռու մարզում 51–ամյա վարորդը «IZH»–ով գլխիվայր հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

Լոռու մարզում 51–ամյա վարորդը «IZH»–ով գլխիվայր հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 12:15-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 51-ամյա Սրապ Ռաֆայելյանը իր վարած  «IZH» մակնիշի ավտոմեքենայով  Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ռաֆայելյանն ու ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 56-ամյա Ռիմա Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: