ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լոռու մարզպետի տեղակալը ծանոթացել է Գարգառով անցնող հատվածում գտնվող վթարավտանգ կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Լոռու մարզպետի տեղակալը ծանոթացել է Գարգառով անցնող հատվածում գտնվող վթարավտանգ կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն աշխատանքային այցով Գյուլագարակ համայնքի Գարգառ վարչական տարածքում էր՝ նպատակ ունենալով ծանոթանալ Մ-3՝ Թուրքիայի սահման - Մարգարա-Վանաձոր – Տաշիր - Վրաստանի սահման ճանապարհի Գարգառ բնակավայրով անցնող հատվածում գտնվող վթարավտանգ կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Գարգառ բնակավայրի վարչական ղեկավար Միշա Զալինյանը հայտնեց, որ պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ կապիտալ նորոգման աշխատանքների մի մասն իրականացվել է: Առաջնային է երթևեկելի հատվածի նորոգումը, կամրջի հենապատերի, հենասյուների ամրացումը:

Հանրապետական նշանակության ճանապարհահատվածում գտնվող կամուրջն ավելի քան 30 տարի չէր հիմնանորոգվել: Այս տեղանքով օրական անցնում են տասնյակ ծանրաքարշ և հարյուրավոր մարդատար մեքենաներ: 50 մետր երկարությամբ կամուրջը երկարամյա շահագործումից դժվարանանցանելի էր դարձել:

Գոռ Ասրյանը Գարգառի վարչական ղեկավարին հորդորեց հետևողական լինել աշխատանքների որակի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում օգտագործել նաև համայնքային տեխնիկան՝ մինչ շինարարական աշխատանքների ավարտը կամրջի անանցանելի հատվածները փոսալցնելու նպատակով:

  • Կիսվել: