Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և հանդիպում առաջարկել (տեսանյութ)
Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և հանդիպում առաջարկել:
«Մեզ մնում է հանդիպել 2 ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների հետ և քննարկել իմ՝ վարչապետի թեկնածուի հարցը»,-տեսաուղերձում ասել է Մարուքյանը:
Մարուքյանը տեսաուղերձի ժամանակ զանգահարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և պայմանավորվել հանդիպել, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը չի պատասխանել զանգին, որից հետո Մարուքյանը ձայնային հաղորդագրություն է ուղարակել՝ հանդիպելու առաջարկով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին: