կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լիոնում անհայտ անձինք պղծել են ՀՀ հյուպատոսության պատը (լուսանկարներ)

Լիոնում անհայտ անձինք պղծել են ՀՀ հյուպատոսության պատը (լուսանկարներ)

Այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայաստանի հյուպատոսության պատին անհայտ անձինք վիրավորական գրառում են արել: Նրանք գրել են «1915 թվական», իսկ ներքևում սրտիկ նկարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անվան սկզբնատառերի դիմաց:

Հիշեցնենք, որ նախօրեին Դեսին քաղաքում թուրքերը պղծել էին Հայոց Ցեղասպանության հուշակոթողը, որից հետո հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ահազանգել էր Ֆրանսիայի ոստիկանությանը:

 

  • Կիսվել: