ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները (ֆոտո)

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները (ֆոտո)

Հուլիսի 23-25-ը Արմավիրի մարզիչ Ջրառատ համայնքում գործող Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում անցկացվում է ծանրամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է 100 ծանրորդ:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել աղջիկները: 8 քաշային կարգերում երիտասարդների Հայաստանի առաջնության հաղթողներ են դարձել՝

49 կգ` Օֆելյա Հովհաննիսյան (Գյումրի, երկամարտ`109 կգ)

53 կգ` Միլենա Հովհաննիսյան (Արարատ, երկամարտ` 117 կգ)

57 կգ` Արաքսյա Սիրականյան (Գյումրի, երկամարտ` 137 կգ)

61 կգ` Անգելինա Հովհաննիսյան (Արարատ, երկամարտ` 132 կգ)

69 կգ` Մերի Միսակյան (Քասախ, երկամարտ` 200 կգ)

77 կգ` Ալինա Սուքիասյան (Սևան, երկամարտ` 223 կգ)

86 կգ` Էմմա Պողոսյան (Գյումրի, երկամարտ` 240 կգ)

+86 կգ` Նարե Առաքելյան (Արարատ, երկամարտ` 200 կգ):

Տղաները պայքարի մեջ կմտնեն հուլիսի 24-25-ին:

  • Կիսվել: