հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Լին Թրեյսին ծանոթացել է Սանահինի վանական համալիրի տարածքում կատարվող աշխատանքներին

Լին Թրեյսին ծանոթացել է Սանահինի վանական համալիրի տարածքում կատարվող աշխատանքներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին տեղում ծանոթացել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով Սանահինի վանական համալիրի տարածքում կատարվող աշխատանքներին:

«Այս երկամյա ծրագիրը նախատեսում է վերականգնել վանական համալիրի արևելյան հատվածը:

Անհամբերությամբ սպասում ենք աշխատանքների ավարտին»,- ասվում է գրառման մեջ:

  • Կիսվել: