Լիբանանահայերի համար արտոնություններ սահմանվեցին
Այսօր Երևանի ավագանու նիստում որոշում կայացվեց ՀՀ մայրաքաղաք տեղափոխված կամ տեղափոխվելու մտադրություն ունեցող լիբանանահայերի բեռը նվազեցնելու համար արտոնություններ սահմանել:
Ինչպես նիստի ժամանակ նշեց Երեւանի ավագանու անդամ Գայանե Մելքոնյանը՝ նշված անձանց եւ անհատ ձեռներեցների իրավաբանական ներկայացուցիչները կարող են օգտվել 2020 թ. համար սահմանված տեղական բոլոր տուրքերի զրոյական դրույքաչափից:
Ավագանու անդամն ասաց նաև, որ Բեյրութում պայթյունի օրվանից մինչ օրս շուրջ 1200 լիբանանահայեր են ժամանել Երեւան, իսկ 300-400-ը կամ վերադարձել է կամ մեկնել արտասահման, իսկ մի քանի հարյուր հոգի Երևանում է ապրում:


